2015-ից մեկնարկած ներքաղաքական գործընթացն իր ավարտին կհասնի, ավելի ճիշտ՝ ցիկլը կփակվի 2018-ին: Թե ինչպես դա տեղի կունենա և ինչպիսի արդյունք կարձանագրվի, կախված է մի շարք հանգամանքներից:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ ամեն ինչ գնում է Բ26-ում նախանշված ձևով. նոր Սահմանադրությունն ընդունվեց, Ընտրական նոր օրենսգիրքն ընդունվեց, խորհրդարանում «ռեյտինգայինների» միջոցով «խփվեցին» անհրաժեշտ տոկոսները, խորհրդարանում հայտնվեցին միայն այն ուժերը, որոնք տեղավորվում են «գեներալնի լինյայի» մեջ, Երևանի ավագանու այս տարվա ընտրությունները վերածվեցին մինի-կրկեսի, քաղաքական դաշտն ամայացավ ... Բայց կա մի մեծ «բայց»:
2018-ին, երբ կլրանա Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը, երբ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, երբ իրավունքի ուժով հրաժարական կտա կառավարությունը, և երբ դեռ նոր կառավարություն չի լինի, այդ բառիս բուն իմաստով անիշխանության փուլում կարող է ամեն ինչ տեղի ունենալ: Այսօրվա «համավոր հարս» խորհրդարանը կարող է լեզու առնել, հաճախորդաց դասը կարող է հաճույքով «քցել» տիրոջն ու այլ ելք փնտրել, ՀՀԿ-ում կարող են հիշել, թե ինչքան ծանր օրեր են քաշել, քաղաքական դաշտում ռեստարտ կլինի և այլն, և այլն, և այլն:
Մի խոսքով, 2018-ին ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Հատկապես եթե մարդկանց փողոց հանելու տարբերակը կյանքի կոչվի:
Հիմա ինչ արվում է՝ 2018-ի համար է արվում: Կադրային փոխատեղումները, լրատվական «մուտիլովկաները», հաճախորդների օգտագործումը: Բոլորը 2018-ի հաշվարկով է: Անգամ «Էշ մի սատկի, գարուն կգա» ոճի ելույթները 2018-ին են ուղղված:
Պետական ապարատում էլ 2018-ին են սպասում: Բիզնես դաշտն էլ է սպասում, որպեսզի հասկանա՝ ներդրումներ անե՞լ, թե՞ կապիտալն ամբողջությամբ փախցնել Հայաստանից:
Ժողովուրդը նույնպես սպասման մեջ է՝ արտագաղթե՞լ, թե՞ դեռ հույս կա:
2018-ի սինդրոմը բոլորի մոտ է: Ոմանք պատրաստված, իսկ ոմանք էլ՝ անպատրաստ կդիմավորեն 2018-ը: Քաղաքականությամբ չզբաղվողով քաղաքականությունը կզբաղվի:
2018-ի սինդրոմը

Կորյուն Մանուկյան