Աշխարհ

02.06.2017 11:00


Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել․ զգացվել է նաև Ստեփանակերտում

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել․ զգացվել է նաև Ստեփանակերտում

Հունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 10:15-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.100 և արևելյան երկայնության 47.540 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք), օջախի 12 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը