Աշխարհ

02.06.2017 10:41


«Մանկական Նոր ալիք-2017»-ում մրցանակը կիսել են Հայաստանն ու Ռուսաստանը

«Մանկական Նոր ալիք-2017»-ում մրցանակը կիսել են Հայաստանն ու Ռուսաստանը

Ղրիմում ընթացած «Մանկական Նոր ալիք-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքներով՝ առաջին տեղը կիսել են Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ Ինչպես հայտնում է «РИА НОВОСТИ»-ն, եզրափակիչ փուլին մասնակցել է աշխարհի 11 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Բոսնիա և Հերցեգովինայից, Գերմանիայից, Իսրայելից, Լատվիայից, Մոլդովայից, Ֆրանսիայից, Ղազախստանից և Աբխազիայից ժամանած 13 կատարող:

Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովան զբաղեցրել են առաջին տեղը: Երկրորդ տեղում է Կուպեր Տալին՝ Իսրայելից։ Եռյակը եզրափակում է Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Բոյցովը:

«Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացել է Ղազախստանի ներկայացուցիչ Ամինա Ժապարը:

13-ամյա Անահիտ Ադամյանը կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի Պոպուլյար երաժշտության ակադեմիայի սան է, 2016թ. կայացած «Մանկական Եվրատեսիլ»-ի 2-րդ տեղի մրցանակակիր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը