Կարծիք

02.06.2017 10:31


Ծխախոտի մասին նոր մոտեցումները նպատակ են հետապնդում արտադրողների օգուտները բազմապատկելու

Ծխախոտի մասին նոր մոտեցումները նպատակ են հետապնդում արտադրողների օգուտները բազմապատկելու

Ծխախոտի մասին ՀՀ կառավարության նոր մոտեցումները ոչ մի կապ չունեն հանրային առողջապահության բարելավման և առողջ ապրելակերպի ջատագովման հետ, այլ նպատակ են հետապնդում սոսկ բյուջեն լցնելու և ծխախոտի (թմրանյութի) վաճառականների (բառիգաների) և արտադրողների օգուտները բազմապատկելու: Ըստ ՀՀ կառավարության ներկայացրած տվյալների՝ ՀՀ չափահաս տղամարդկանց 55%-ը ծխում է, և այս միջոցառումներով կարելի է հասնել, որ ծխողների թիվը իջնի 35-40%- ի: Այս միջոցառմամբ նախատեսված է բարձրացնել ծխախոտի գինը 3-4 անգամ և այդ 40%-ից ստացված շահույթը շատ ավելին կլինի, քան հիմա է: Այն հանգամանը, որ այդ ապրանքատեսակի 300%-400% թանկացումը ընդունակ է ընդամենը 15-20% նվազեցնել դրա օգտագործումը, վկայում է, որ ծխախոտի դեպքում գործ ունենք կախվածություն առաջացնող թմրանյութի հետ:

Ծխախոտը ընդհանրապես պետք է արգելել Հայաստանի տարածքում, եթե նպատակը հանրային առողջապահությունն է, մինչդեռ որոշ «ընդդիմադիր» կուսակցական շրջանակներից արդեն մարիխուանայի օրինականացմանը միտված հանրության «ուղեղների լվացման» գործընթաց է գնում:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը