Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս գլոբալ ջերմացման դեմ պայքարի փարիզյան համաձայնագրից (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս գլոբալ ջերմացման դեմ պայքարի վերաբերյալ 2015 թվականին Փարիզում ստորագրված միջազգային պայմանագրից:
«Որպեսզի կատարեմ Ամերիկան և նրա քաղաքացիներին պաշտպանելու իմ սրբազան պարտքը, հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները դուրս է գալու Փարիզի կլիմայական համաձայնագրից և բանակցություններ է սկսելու կրկին միանալու կա՛մ Փարիզի համաձայնագրին, կամ բոլորովին նոր մի համաձայնագրի, սակայն այնպիսի պայմաններով, որոնք արդարացի են Միացյալ Նահանգների, ամերիկյան բիզնեսի, աշխատավորների, ժողովրդի և հարկատուների նկատմամբ»,-Սպիտակ տնից հատուկ այս առիթով կազմակերպված ուղիղ հեռարձակման ընթացքում հայտարարեց ԱՄՆ նախագահը:
Ազատությունը հայտնում է, որ այդպիսով ԱՄՆ-ը, Սիրիայի և Նիկարագուայի հետ միասին, դառնում է այն եզակի երկրներից մեկը, որը չի մասնակցում 195 երկրների միավորող համաձայնությանը:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման այդ համաձայնագիրը համարում էր իր արտաքին քաղաքականության նվաճումներից մեկը:
2016 թվականի նախագահական ընտրարշավի ամիսներին Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է պայմանագիրը և «խաբեություն» է անվանել գլոբալ ջերմացման վտանգը:
Միացյալ Նահանգները մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի ծավալներով աշխարհում երկրորդն է: Փարիզի համաձայնագրով ԱՄՆ-ը պարտավորվել է մինչև 2025 թվականը գրեթե մեկ երրորդով կրճատել արտանետվող գազերի ծավալները:
Փարիզի համաձայնագիրը գլոբալ ջերմացման դեմ պայքարի միջազգային հանրության առաջին համախմբումն է, որին միացած յուրաքանչյուր երկիր պարտավորվել է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:
Ջերմոցային գազերի հիմքը կազմում են ածխաթթու գազերը, որոնք առաջանում են ջերմակայանների, էլեկտրակայանների աշխատանքից, ավտոմեքենաների վառելիքից, նավթ, գազ, քարածուխ վառելու հետևանքով: Գիտնականները համոզված են, որ ածխաթթու գազերի, մեթանի ու արտանետվող այլ գազերի կուտակումները մթնոլորտում ջերմային ազդեցություն են թողնում երկրագնդի վրա: