Լրահոս

02.06.2017 09:01


Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել

Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել

Հունիսի 2-ին, ժամը 05:58-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Մալիշկա հատվածի 5-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի 19 PR 009 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել և դուրս են բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը