Աշխարհ

02.06.2017 07:50


ԱՄՆ ավիահարվածներից սպանվել է ԻՊ քարոզչական միջոցի հիմնադիրը. Reuters

ԱՄՆ ավիահարվածներից սպանվել է ԻՊ քարոզչական միջոցի հիմնադիրը. Reuters

Սիրիայի Դեր Զորի նահանգում ԱՄՆ ավիահարվածների արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «Ամաք» լրատուի հիմնադիր Ռայան Մեշհալը (իրական անունը՝ Մուհամեդ Բառա Քադեք):

razm.info-ն գրում է, որ ըստ Reuters լրատվական գործակալության՝ «Ամաքի» հիմնադիրի սպանության մասին հայտնել է եղբայրը՝ իր ֆեյսբուքյան էջում: Եղբայրը նշել է նաև, որ Ռայան Մեշհալի հետ միասին սպանվել է նաև նրա աղջիկը:

Նշենք, որ դեռ ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ ԻՊ-ի աղբյուրները կատարվածին չեն արձագանքել:

Ռայան Մեշհալի սպանության մասին Թվիթերում հայտնել է նաև նրա նախկին համակուրսեցին:

ԻՊ-ի «Ամաք» լրատուն նրանց քարոզչական գործիքն է, իսկ ԻՊ ուղերձները տարբեր եղանակներով հենց «Ամաքի» միջոցով են տարածվում:

Այս խորագրի վերջին նյութերը