Լրահոս

01.06.2017 15:28


Կատարի քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի պահանջից

Կատարի քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի պահանջից

Կառավարությունն ընդունել է Կատարի Պետության քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին որոշում: Կառավարությունից հայտնում են, որ որոշման ընդունումը թույլ կտա Կատարի Պետության քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ ներկայումս քննարկվում է ևս մի շարք երկրների մասով վիզաների ազատականացման հարցը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը