Աշխարհ

01.06.2017 18:18


ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանում ուսումնական տագնապով ոտքի է հանվել 7 հազար զինծառայող

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանում ուսումնական տագնապով ոտքի է հանվել 7 հազար զինծառայող

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում ստուգումների շրջանակներում զորամիավորման շուրջ 6,5 հազարից ավելի զինծառայողներ մարտական տագնապով ոտքի են հանվել: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել են ՀՌՇ մամուլի ծառայությունից. փոխանցում է «ՌԻԱ» լրատվական գործակալությունը:

ՀՌՇ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հրամանով ստուգումներ իրականացնելու նպատակով ստորաբաժանման՝ Չեչնիայում, Դաղստանում, Հարավային Օսիայում և Կրասնոդարի շրջանում տեղակայված զորամասերի շուրջ 6,5 հազարից ավելի զինծառայողներ տագնապով ոտքի են հանվել:

Ստուգումներին ներգրավված է նաև մոտոհրաձգային, տանկային, հրետանային և Սևծովայան ու Կասպից ծովի նավատորմների հետևակային ստորաբաժանումների 1,5 հազարից ավելի ռազմական տեխնիկա:

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները ևս ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մաս են կազմում, սակայն նրանց մասնակցության մասին չի նշվում:

Ստուգումների շրջանակներում զինծառայողները իրականացնելու են վարժանքներ և տեղաշարժվելու են իրենց անծանոթ զորավարժարաններ, որտեղ անցկացնելու են նաև կրակային վարժանքներ:

ՀՌՇ-ում նման ստուգումներ անցկացվել են նաև այս տարվա մարտ ամսին, որոնց ներգրավված է եղել Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաներում:

Այս խորագրի վերջին նյութերը