Աշխարհ

01.06.2017 21:45


Ռուսաստանը Սիրիայի բանակի համար անցկացնում է ականազերծման դասընթացներ (տեսանյութ)

Ռուսաստանը Սիրիայի բանակի համար անցկացնում է ականազերծման դասընթացներ (տեսանյութ)

Սիրիայի կառավարական բանակի զինծառայողները Ռուսաստանի զինված ուժերի ականազերծման մասնագետների մոտ անցկացնում են տարբեր տեսակի, այդ թվում՝ ինքնաշեն պայթուցիկ ռումբերի ականազերծման դասընթացներ: Դասերն ուղեկցվում են գործնական պարապմունքներով: Այս մասին գրում է razm.info-ն։

Մասնավորապես, նշված դասընթացի շրջանակներում սիրիացի զինվորականները արդեն իսկ ինքնաշեն պայթուցիկ սարքերի ականազերծման վարժանքներ են անցկացրել: Դասընթացը հաղթահարող զինվորականները կներգրավվեն Սիրիայում ընթացող ականազերծման աշխատանքներին:

Սիրիայում ականազերծման աշխատանքներին ներգրավված են նաև հենց ՌԴ ԶՈւ սակրավորները: Նրանք ականազերծման աշխատանքներ են իրականացնում, մասնավորապես, Հալեպում և Պալմիրայում:

Այս խորագրի վերջին նյութերը