Աշխարհ

01.06.2017 12:21


Ադրբեջանցի լրագրողի առևանգման կապակցությամբ Թբիլիսիում բողոքի ակցիա է անցկացվել

Ադրբեջանցի լրագրողի առևանգման կապակցությամբ Թբիլիսիում բողոքի ակցիա է անցկացվել

Մի քանի տասնյակ ցուցարարներ Վրաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիան են անցկացրել՝ դժգոհելով, որ ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին ուժով Թբիլիսիից Բաքու են տեղափոխել: Այս մասին հայտնում է Ազատությունը։

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Վրաստանի տարածքից Մուխթարլիի անհետացումը լուրջ մարտահրավեր էր Վրաստանի պետությանն ու ինքնիշխանությանը»:

Ընդդիմադիր հայացքներով լրագրողը տիկնոջ հետ Վրաստան էր տեղափոխվել 2015 թվականին՝ հասկանալով, որ սեփական երկրում վտանգված է իր և ընտանիքի անվտանգությունը: Լրագրողն անհետացել է մայիսի 29-ից: Նրա փաստաբանն «Ազատությանը» փոխանցել էր, որ իր պաշտպանյալին առևանգել, ծեծել են քաղաքացիական հագուստով վրացերեն խոսող մարդիկ:

Այս խորագրի վերջին նյութերը