Աշխարհ

01.06.2017 18:38


Ի՞նչ է խորհուրդ տալիս Ցուկերբերգը շրջանավարտներին

Ի՞նչ է խորհուրդ տալիս Ցուկերբերգը շրջանավարտներին

Աշխարհում ամենահայտնի սոցիալական ցանցի՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ելույթ ունենալով Հարվարդի շրջանավարտների առջև և, միաժամանակ, ստանալով այդ հեղինակավոր համալսարանի դիպլոմը՝ կիսվել է իր փորձով և ապրումներով։ Նա Հարվարդում սովորելու տարիների իր համար գլխավոր իրադարձությունը համարում է Facemash ծառայության ստեղծումը։ Այն հնարավորություն էր տալիս վերլուծել գեղեցիկ ուսանողուհիները դեմքը և կազմել նրանց վարկանիշային աղյուսակը։ Հենց դրա շնորհիվ էլ նա ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Պրիսցիլայի հետ։

Ցուկերբերգը հիշել է, որ իր ընկերոջ հետ ստեղծելով Facebook-ը՝ երազում էին, որ օրերից մի օր որևէ մեկը կմիավորի ամբողջ աշխարհի մարդկանց։

«Մեր մտքով անգամ չէր անցնում, որ այդ «որևէ մեկը» կարող ենք մենք լինենք։ Մենք այդ մասին ոչ մի բան չգիտեինք։ Գոյություն ունեին բոլոր հսկայական տեխնոլոգիական ընկերությունները՝ մեծ ռեսուրսներով, և ես կարծում էի, որ նրանցից մեկը դա կաներ»,-ասել է Ցուկերբերգը՝ հավելելով, որ այժմյան շրջանավարտներից շատերի մոտ էլ կարող են նման պատմություններ ի հայտ գալ․

«Գաղտնիք բացեմ՝ ի սկզբանե դրա մասին ոչ մեկ գլխի չի ընկնում։ Գաղափարները չեն ծնվում լիովին կազմավորված, այլ հստականում են միայն դրանց վրա աշխատելու ընթացքում։ Պետք է պարզապես սկսել»։

Ցուկերբերգը նաև խորհուրդ է տվել չվախենալ իդեալիստ լինելուց, սխալներ թույլ տալուց և շրջապատի կողմից չհասկացված լինելուց․ հենց այդ վախերն են խանգարում մարդկանց անել իրոք ինչ-որ մի շշմելու բան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը