Քաղաքական

31.05.2017 23:26


Երկարաժամկետ կրակակետի ոչնչացման մասին հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում

Երկարաժամկետ կրակակետի ոչնչացման մասին հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում

Մայիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ոչնչացվել է արցախյան բանակին պատկանող երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ այսօրվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմի լուրջ խախտումներ չեն արձանագրվել, իսկ նմանաբովանդակ ապատեղեկատվության տարածումը բացառապես ուղղված է ադրբեջանական լսարանին:

Պաշտպանության բանակը շարունակում է լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և որևէ կորուստ չի ունեցել:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը