Աշխարհ

31.05.2017 19:44


Քնի պակասը քայքայում է գլխուղեղը

Քնի պակասը քայքայում է գլխուղեղը

Ուշագրավ հետազոտություն են անցկացրել Իտալիայի Մարկեի անվան պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները, ովքեր, ինչպես տեղեկացնում է «Свободная пресса»-ն, մի շարք հետազոտությունների արդյունքում պարզել են, որ քնի պակասը քայքայում է մարդու ուղեղը, ինչպես նաև ավելացնում Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը:

Անցկացրած հետազոտությունների շնորհիվ հաջողվել է պարզել, որ հոգնած գլխուղեղը խթանում է աստրոցիտների ակտիվությունը: Այս բջիջները պատռում են ուղեղի նորմալ աշխատանքի և մտածելու գործընթացի հանար անհրաժեշտ նեյրոնային կապերը: Արդյունքում՝ քնի համակարգային պակասի պայմաններում ուղեղն սկսում է ինքն իրեն քայքայել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը