Հայկական կողմը պետք է Վրաստանից երաշխիքներ ստանա, որ Թբիլիսիից չեն հայտնվի Բաքվում
Թբիլիսիում բնակվող ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխտարլիի առևանգումը և բռնի կերպով Բաքու տեղափոխումը Վրաստանի միջազգային վարկի վրա ազդելու է բացասաբար: Եթե այս գործում վրացական կողմի մասնակցությունը հաստատվի, ապա սա ևս մեկ ավելորդ անգամ խոսում է Վրաստանի՝ Ադրբեջանից ունեցած ահռելի կախվածության մասին: Իսկ եթե չհաստատվի, ապա դժվար է պատկերացնել, թե պաշտոնական Թբիլիսին ինչպես է բացատրելու իր ռազմավարական գործընկեր երկրի անվտանգության ծառայողների սանձարձակ վարքագիծը և սեփական երկրի հատուկ ծառայությունների անգործությունը: Ամեն դեպքում, հայկական կողմը պետք է Վրաստանից երաշխիքներ ստանա այն մասին, որ Վրաստան այցելած հայ գործիչները, հատկապես նրանք, ովքեր ազերի իշխանության «աչքի փուշն» են, Թբիլիսիից չեն հայտնվի Բաքվում:

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից