ՌԴ ԱԳՆ. «Վրաստանը աբխազների և օսերի հետ պետք է ինքնուրույն պայմանավորվի»
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել է, թե աբխազների և օսերի հետ երկոսություն հաստատելու համար Վրաստանը պետք է ելքն ինքնուրույն փնտրի։ Այս մասին հաղորդել է «GHN»-ը։
«Նրանք պետք է ուղղակիորեն շփվեն,-ասել է նա։-Վրաստանի դիվանագիտության ներկայացուցիչները պետք է փնտրեն երկխոսության ձև, և դա չպետք է լինի պարզապես երկխոսություն, երբ բոլորը միմյանց են մեղադրում»։
Դիվանագետի խոսքերով՝ հիմա անհրաժեշտ են երկկողմ քննարկումներ, ընդ որում կողմերից յուրաքանչյուրը պետք է ասի, թե ինչպիսին է տեսնում իր դիրքորոշումը, իսկ հետո անհրաժեշտ է փնտրել մերձեցման ուղիներ։
«Բայց այդ ամենը պետք է կատարվի միայն երկոսության ճանապարհով և որոշակի երաշխիքներով»,-հավելել է նա։
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Վրաստանում հավանության է արժանացել «Ներգրավում համագործակցության միջոցով» կոչվող ռազմավարությունը, որը նախատեսում է կապեր հաստատել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ։ Այս փաստաթղթի վրա ուշադրություն են դարձրել ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Եվրամիությունը։