Լրահոս

16.03.2009 17:29


Խոշոր չափերի թմրամիջոցների ձեռք բերման դեպք է հայտնաբերվել

Խոշոր չափերի թմրամիջոցների ձեռք բերման դեպք է հայտնաբերվել

Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության իրականացրած դատախազական հսկողության և ոստիկանության՝  Մալաթիայի քննչական բաժնի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է  իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ձեռք բերման դեպք: Մարտի 16-ին, ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայք էջում տեղադրված տեղեկատվության համաձայն, 2009թ. փետրվարի 21-ին ոստիկանության՝ Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել Ա. Մելքոնյանը՝ թմրամիջոցներ ապօրինաբար պահելու և իրացնելու կասկածանքով: Ա. Մելքոնյանի մոտ հայտնաբերվել է 0,7 գ. ափիոն տեսակի թմրամիջոց և քացախաթթվի անհիդրիդ: Փաստի առթիվ ոստիկանության` Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ա. Մելքոնյանին  մեղադրանք է առաջադրվել 266-րդ հոդվածի 4-րդ կետով, և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Օպերատիվ հետախուզական, քննչական գործողությունների և իրականացված դատախազական հսկողության արդյունքում պարզվել է, որ Ա. Մելքոնյանը  թմրամիջոցները ձեռք է բերել Ա. Սարյանից, իսկ վերջինս էլ՝ Ա. Երիցյանից, որն էլ իր հերթին ՝ Ռ. Զիլֆուղարյանից: Ա. Սարյանի մոտ հայտնաբերվել է 0,3 գ ափիոն տեսակի թմրամիջոց և քացախաթթվի անհիդրիդ, Ա. Երիցյանի մոտ՝ 2,3գ ափիոն տեսակի թմրամիջոց և քացախաթթվի անհիդրիդ, իսկ Ռ. Զիլֆուղարյանի բնակարանի խուզարկության արդյունքում  հայտնաբերվել է  22,3գ ափիոն տեսակի թմրամիջոց, քացախաթթվի անհիդրիդ և ոսկերչական կշեռք:

Այս խորագրի վերջին նյութերը