Տղամարդը մահացել է դաջվածք անելուց հետո Մեքսիկական ծոցում լողալու պատճառով (լուսանկար)
Ողբերգական դեպք է տեղի ունեցել 31-ամյա անձը չպարզված լատինաամերիկացի տղամարդու հետ, որը, ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, անտեսել է դաջվածք անողի խորհուրդը՝ առնվազն երկու շաբաթ չլողալ հանրային լողավազաններում և օվկիանոսներում:
Քանի որ վերքը դեռ չէր փակվել, Մեքսիկական ծոցում լողանալու ժամանակ դրանից օրգանիզմ են թափանցել գիշատիչ մանրէներ, ինչի հետևանքով տղամարդն արյան սեփսիս է ստացել: Աղբյուրի փոխանցմամբ՝ լողալուց մեկ օր անց նա կարմիր կետեր է նկատել դաջվածքի շրջանում, ինչպես նաև սարսուռ ունեցել: Երկու օր անց ծանր վիճակում նրան տեղափոխել են հիվանդանոց:
Հետազոտության արդյունքում բժիշկները եկել են այն եզրակացության, որ վարակի ներթափանցելուն նպաստել է նաև այն, որ տղամարդը օրական մոտ 6 շիշ գարեջուր էր օգտագործում, ինչը բացասական ազդեցություն է թողել լյարդի վրա: Արդյունքում՝ օրգանիզմը չի կարողացել պաշտպանվել կյանքի համար վտանգավոր մանրէից:
Բժիշկները հակաբիոտիկներով փորձել են բուժել հիվանդին, սակայն մոտ մեկ ամիս անց տղամարդը մահացել է:

7or.am