Ուկրաինայի ԱԳՆ–ից հայտնել են, որ անվիզա ռեժիմը Յանուկովիչի վրա չի տարածվում
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը և նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը չեն կարող օգտվել անվիզա ռեժիմով Եվրոպա մեկնելու իրավունքից։ Այս մասին УНИАН–ին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Մարյանա Բեցան։
Նրա խոսքով՝ երկրի նախկին ղեկավարները կենսաչափական անձնագրեր չունեն, որոնք անհրաժեշտ են ԵՄ տարածքում գտնվելու համար։ Սակայն դրանք ստանալ նույնպես չեն կարող, քանի որ եթե ժամանեն Ուկրաինա, անմիջապես կձերբակալվեն։
«Կարծում եմ՝ նրանք դժվար թե խիզախեն դուրս գալ այն քաղաքներից, որտեղ այժմ ապրում են»,–հավելել է Բեցան։
Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանն Ուկրաինայի համար անվիզա ռեժիմի համաձայնագրին հավանություն է տվել մայիսի 17–ին։

7or.am