ՆԱՏՕ-ն գնահատում է Ադրբեջանի ԶՈւ մոտոհրաձգային գումարտակի պատրաստությունը
ՆԱՏՕ-ի փորձագետները մայիսի 31-ից հետևում են Ադրբեջանի բանակի՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում ներառված մոտոհրաձգային գումարտակի վարժանքներին: Իրականացվում է «ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 2-րդ մակարդակի» ստուգումը (NATO Evaluation Level 2 — NEL-2): razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը:
Ստուգումն անցկացվում է վերոնշյալ ծրագրի շրջանակներում ընդգրկված «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի» (The Operational Capability Concept — OCC) նախագծով:
ՆԱՏՕ-ի մասնագետները պարբերաբար ստուգում և գնահատում են Ադրբեջանի ԶՈւ տարբեր, այդ թվում՝ մոտոհրաձգային, հետևակային, հետախուզական, ականազերծման ստորաբաժանումների պատրաստության մակարդակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկության համաձայն՝ մայիսի 8-19-ին «1-ին մակարդակի ստուգումներ» պետք է անցներ ծրագրում ընդգրկված Ադրբեջանի ԶՈւ հետախուզական գումարտակ:
«Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի» շրջանակներում մասնակիցները անցնում են «Ինքնուրույն գնահատական» 1-ին և 2-րդ մակարդակի ստուգումներ (Self Evaluation), որոնց հաջորդում են արդեն ՆԱՏՕ-ի մասնագետների կողմից երկաստիճան ստուգումներ (NATO Evaluation):
Հավելենք, որ նշված ծրագրում ընդգրկված է նաև Հայաստանը: ՆԱՏՕ-ի մասնագետները պարբերաբար ՀՀ ԶՈւ Խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» զորավարժարանում հետևում են ծրագրում ընդգրկված ստորաբաժանումների զորավարժություններին: Ծրագիրը հաջողությամբ հաղթահարող ստորաբաժանումները այնուհետև իրավունք են ստանում ընդգրկվել ՆԱՏՕ-ի խաղաղապահական առաքելություններում: