Աշխարհ

31.05.2017 14:40


Չավուշօղլու. «Գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիք անհնար է»

Չավուշօղլու. «Գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիք անհնար է»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ գերմանացի պատգամավորների՝ Ինջիրլիք ռազմաբազա այցելելությունը հնարավոր չէ:

Ինջիրլիքում գտնվում է Գերմանիայի 250–հոգանոց զորախումբը, որին պարբերաբար այցելում են գերմանացի պատգամավորները: Սակայն թուրք-գերմանական հարաբերությունների լարվածության պատճառով Թուրքիան հրաժարվում է Գերմանիային իր զինվորականներին տեսակցելու թույլտվություն տրամադրել:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Diken»–ին հղումով։

Չավուշօղլուն իր հայտարարությունը բացատրել է Թուրքիայի հանդեպ Գերմանիայի պահվածքով:

«Խնդիրներ կան Թուրքիայի հանդեպ Գերմանիայի պահվածքում: Նկատել ենք, որ Գերմանիան աջակցում է Թուրքիայի դեմ յուրաքանչյուր նախաձեռնության: Նման պայմաններում հնարավոր չէ, որ Ինջիրլիքի ռազմաբազան բացենք գերմանացի խորհրդարանականների առջև»:

Չավուշօղլուն հայտնել է, որ առաջիկա երկուշաբթի նախատեսվում է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի այցը Թուրքիա: Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ գերմանացի գործընկերոջ հետ կքննարկվեն երկու երկրների միջև առաջացած խնդիրները, և եթե գերմանական կողմը դրական քայլեր անի, Թուրքիան կվերանայի Ինջիրլիքի հարցում իր դիրքորոշումը:

Այս խորագրի վերջին նյութերը