ՆԱՏՕ-ի անդամ երկրները դեմ են, որ դաշինքի 2018թ. գագաթաժողովը տեղի ունենա Թուրքիայում
Գերմանիան, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի մի շարք այլանդամ երկրներ դեմ են, որ 2018թ. ՆԱՏՕ գագաթաժողովը անցկացվի Թուրքիայում: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ այդ մասին հայտնել է գերմանական «Die Welt» պարբերականը. փոխանցում է «ermenihaber.am»–ը։
Վերջինիս տեղեկություններով՝ մայիսի 24-25–ն ընկած ժամանակահատվածում Բրյուսելում տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ առաջարկ է արվել, որ 2018թ.-ի ՆԱՏՕ-ի գագաթաժողովն անցկացվի Ստամբուլում: Սակայն Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան,Դանիան և Կանադան առաջարկին դեմ են հանդես եկել։
Նշվում է, որ այդ մասին վերջնական որոշումը կկայացվի այս տարվա հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշպանության նախարարների ժողովի ժամանակ:
Աղբյուրը չի մանրամասնում, թե ինչու են վերոնշյալ երկրները դեմ արտահայտվել գագաթաժողովի՝ Ստամբուլում տեղի ունենալուն:
Հիշեցնենք, որ Թուրքիան վերջին ժամանակներս լարված հարաբերությունների մեջ է Գերմանիայի և Հոլանդիայի հետ:
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է դարձել 1952թ. փետրվարի 18-ին: