Լրահոս

16.12.2010 16:05


Վրաստանի ուսումնական հաստատություններում ծխելը պաշտոնապես արգելել են

Վրաստանի ուսումնական հաստատություններում ծխելու դեմ պաշտոնական արգելք է մտցվել։ Այն ամրագրված է «Ծխախոտի օգտագործումը վերահսկելու մասին» օրինագծում, որը, ըստ «Грузия Online»-ի, դեկտեմբերի 15-ին ընդունվել է խորհրդարանում։

Արգելքը խախտելու դեպքում 200 լարի տուգանք է սահմանված (մոտ 113 ԱՄՆ դոլար)։

Օրենքը նաև արգելում է ծխախոտային արտադրանք վաճառել ուսումնական և դաստիարակչական հաստատություններում, ինչպես նաև նրանց մոտակայքում (արգելվում է ծխախոտ վաճառել ուսումնական և կրթական հաստատություններից 50 մետրից պակաս տարածության վրա)։ Այս դեպքում արգելքը խախտողների համար 50 լարի տուգանք է սահմանված (մոտ 28 ԱՄՆ դոլար):

Այս խորագրի վերջին նյութերը