Աշխարհ

31.05.2017 10:45


Ծննդյան օրը միայնակ մնացած տղային այցելել են ոստիկանները (լուսանկար)

Ծննդյան օրը միայնակ մնացած տղային այցելել են ոստիկանները (լուսանկար)

Ջեննիֆեր Դեյն ու նրա ամուսինը հրավիրատոմսեր են բաժանել իրենց տղայի 8–ամյակը լրանալու կապակցությամբ, սակայն ոչ ոք չի եկել ծննդյան օրը։ Փոքրիկը նման իրավիճակում է հայտնվել արդեն երկրորդ անգամ։

Փորձելով մխիթարել որդուն՝ մայրը դիմել է Հերսթ քաղաքի ոստիկանության սպային՝ հայտնելով նաև, որ իր տղան էլ է ուզում ոստիկան դառնալ։ «Dallas News»–ի փոխանցմամբ՝ տեղի է ունեցել այն, ինչին ոչ ոք չէր սպասում։ Գրեմի 8–ամյակին ծառայողական մեքենաներով ժամանել են իրավապահներ՝ հրշեջների ուղեկցությամբ։

Ոստիկաններն այդ մասին գրել են իրենց բաժանմունքի ֆեյսբուքյան էջում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը