Աշխարհ

31.05.2017 10:25


ՌԴ ՌԾՈւ նավերից հրթիռակոծել են ԻՊ դիրքերը (տեսանյութ)

ՌԴ ՌԾՈւ նավերից հրթիռակոծել են ԻՊ դիրքերը (տեսանյութ)

ՌԴ ՌԾՈւ–ին պատկանող «Ծովակալ Էսսեն» ֆրեգատը և «Կրասնոդար» սուզանավը 4 «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռ են արձակել Սիրիայում ԻՊ դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Նշվում է, որ հարվածն իրականացվել է Միջերկրական ծովի արևելյան մասից։ Հրթիռներն արձակվել են Փալմիրայի ուղղությամբ։

Հաջողվել է խոցել բոլոր թիրախները։ ՌԴ պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ թիրախավորվել են Փալմիրայի արևելյան մասում գտնվող ծանր տեխնիկան և գրոհայինների կենդանի ուժի կուտակումները, որոնք այդտեղ էին տեղափոխվել Ռաքքայից։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը