Չեմ հիշում՝ մեր տաղանդավոր, հայտնի կամ նշանավոր գրողներից ո՞ր մեկն է պետական համերգասրահում այսպիսի շուքով նշել իր տարեդարձը կամ գրական գործունեության այս կամ այն ամյակը: Չեմ հիշում որևէ մեկին, որը ինքնանշանավորման այսպիսի տոնական ու ճոխ երեկո կազմակերպած լինի, որտեղ ելույթներով հանդես կգային մաեստրո Չեքիջյանի երգչախումբը, պետական այլ համույթներ՝ մեծարելով ու խոնարհվելով գրողի առջև: Ավելին՝ հոբելյարի տեքստի հիման վրա էլ երգ կգրեր Կոմպոզիտորների միության նախագահը ու այն կհնչեր հոբելյանական երեկոյի ժամանակ: Իսկապես, նման բան չեմ հիշում:
Բայց եթե նման բան չեն արել ու անում հայտնի ու տաղանդավոր մարդիկ, դա չի նշանակում, որ ինքնամեծարման հանդես կազմակերպելու հարցում կարող է ինչ-որ բարդույթներ ունենալ, ասենք, «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահը, որն էլ վերջերս վարձել էր «Արամ Խաչատրյան» համերգասրահի դահլիճը ու վերը նկարագրված ծրագրով նշել իր ծննդյան չգիտեմ քանի և գրական գործունեության չգիտեմ քանի ամյակները: Ո՞վ է ճանաչում այդպիսի բանաստեղծի, ո՞վ է ծանոթ նրա ոտանավորներին: Դա էական չէ: Փողի դիմաց պետական դահլիճների տնօրենները ում առջև ասես կարող են բացել իրենց դռները: Փողի դիմաց իրենց «մետր» համարող արվեստագետները կարող են երգել-պարել անհայտ հեղինակի կազմակերպած երեկոյի ժամանակ, ձոներգել հոբելյարին ու ծափահարել՝ համարյա թռցնելով մինչև Պառնաս:
Իսկական արվեստի ու գրականության «հարգը իմացող» պետական դահլիճների նման տնօրեններ ու մաեստրոներ ունենք: Դե, եթե այդ կուսակցության նախագահ Գեղամյանի «քաղաքագիտական» հաստափոր հատորների շնորհանդեսներին ներկա է լինում երկրի առաջին դեմքը, ապա Գեղամյանի «պոետ» տեղակալի հոբելյանական երեկոն էլ կարող է տեղի ունենալ պետական համերգասրահում՝ մեծադիր նկարով-բանով...
Դարավոր մշակույթ ունեցող ազգ ենք, էլի, հո զոռո՞վ չի: Ամեն ոտանավորչի կամ տնային տնտեսուհի աշուղ՝ եթե փող ունի, ապա կարող է սեփական հանդիսությունը կազմակերպել ու անցկացնել պետական դահլիճներում: Կամ էլ երևի նոր Սահմանադրությամբ այսպես պետք է կարևորվի կուսակցությունների դերը: «Ազգային միաբանություն»-ը, փաստորեն, վերածվել է գրական խմբակի: Այս պահի դրությամբ այդ խմբակում արդեն երկու հանճարեղ գրող կա:
Հ.Գ. Հայաստանի գրողների միության մասին լռում եմ, քանի որ եթե մի երկու բառ ասեմ, ինձ անմիջապես կմեղադրեն իրենց «ոգու տաճարը» նսեմացնելու մեջ: Թեպետ, Գեղամյանի տեղակալի «գրական գործունեությանը» նվիրված այդ երեկոյին ներկա էին նաև Գրողների միության ղեկավար ու շարքային անդամներ:
Մարտնչող միջակության հաղթարշավը շարունակվում է

Կիմա Եղիազարյան