ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Ալիկ Պետրոսի Եղիկյանի թեկնածությունը` հիմք ընդունելով նրա կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումը: Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություններ` Ազգային Ժողովի «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 1, թիվ 3 և թիվ 7 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավորների մանդատները համապատասխանաբար թիվ 1, թիվ 3 և թիվ 7 տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուներ Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանին, Հակոբ Աշոտի Նազարյանին և Նորա Սեդրակի Առուստամյանին տալու վերաբերյալ: ԿԸՀ-ն հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թվով 27 թեկնածուների գրանցումները` հաշվի առնելով նրանց կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:
Ովքեր մանդատ կստանան «Ծառուկյան» դաշինքից
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Ալիկ Պետրոսի Եղիկյանի թեկնածությունը` հիմք ընդունելով նրա կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումը:
Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություններ` Ազգային Ժողովի «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 1, թիվ 3 և թիվ 7 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավորների մանդատները համապատասխանաբար թիվ 1, թիվ 3 և թիվ 7 տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուներ Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանին, Հակոբ Աշոտի Նազարյանին և Նորա Սեդրակի Առուստամյանին տալու վերաբերյալ:
ԿԸՀ-ն հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թվով 27 թեկնածուների գրանցումները` հաշվի առնելով նրանց կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները: