Թուրքական զինուժը Վանում զորավարժություն կանցկացնի
Թուրքիայի զինված ուժերը հունիսի 5-16-ին Վանա լճին հարող շրջաններում վարժանքներ են անցկացնելու: Այդ նպատակով զորավարժության անցկացման վայրում «ժամանակավոր արգելված գոտի է» հայտարարվել: razm.info-ն գրում է, որ արգելված գոտու կոորդինատները հրապարակվել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:
Զորավարժությունն անցկացվելու է «Դողանսու» կոչվող զորավարժարանի տարածքում, որի սահմանները նշված են քարտեզում:
Վարժանքների ընթացքում կրակի արձակման բարձրությունը չպետք է գերազանցի 14000 ֆուտը (մոտավորապես 4267 մ)։
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը զորավարժությունների անկցկացման մասին հաճախակի է հայտարարում նման հաղորդագրությունների միջոցով: Հաճախ զորավարժության անցկացման վայրը պարզելու համար պետք է մուտքագրել տրամադրած կոորդիանատները, քանի որ վայրը անմիջականորեն չի նշվում:
Հաճախակի զորավարժություններ անցկացվում են այն վայրերում, որտեղ քրդական հոծ բնակչություն կա: Զորավարժությունների սցենարը ևս կազմված է լինում քրդական ուժերի դեմ պայքարի փորձի հիման վրա: