Աշխարհ

30.05.2017 22:12


ՆԱՏՕ-ն մտադիր չէ իր ուժերը տեղակայել Վրաստանի նավահանգիստներում

ՆԱՏՕ-ն մտադիր չէ իր ուժերը տեղակայել Վրաստանի նավահանգիստներում

ՆԱՏՕ-ն չի պլանավորում իր ուժերը տեղակայել Վրաստանի նավահանգիստներում: Նշվում է, որ սևծովյան տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու են Ռումինիայում կազմավորված բազմազգ բրիգադի ուժերով:

razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է կառույցի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գետմյուլլերը, փոխանցում է վրացական «Грузия Online» լրատվակայքը:

Գետմյուլլերը մասնավորապես նշել է.

«Այս փուլում մենք չենք պլանավորում վրացական նավահանգիստներում տեղակայել ՆԱՏՕ-ի ուժերը: Մենք գնահատում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունները այն առումով, որ Վրաստանը ավելի շատ է տեղեկացված և կառույցին տեղեկատվություն է տրամադրում տարածաշրջանի մասին»:

Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի ուշադրությունը կենտրոնացած է Սև ծովի ավազանում կառույցի ներկայությունը ամրացնելու վրա:

Նշենք, որ մայիսի 26-ին Վրաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի գարնանային նստաշրջանը, իսկ լիագումար նիստը կայացել է մայիսի 29-ին: Նստաշրջանին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների շուրջ 250 պատվիրակներ:

Այս խորագրի վերջին նյութերը