Աշխարհ

30.05.2017 14:50


«Օսմանյան լեյտենանտը» տապալվել է թուրքական վարձույթում

«Օսմանյան լեյտենանտը» տապալվել է թուրքական վարձույթում

Հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ նկարահանված «Օսմանյան լեյտենանտը» ֆիլմը տապալվել է նաև Թուրքիայում: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Sabah»–ին հղումով։

Ըստ «Sabah»–ի հոդվածագիր Մևլյութ Թեզելի՝ չնայած ֆիլմից սպասելիքները մեծ էին, սակայն Հոլիվուդում բացասական արձագանք ստացած թուրք-ամերիկյան արտադրության ֆիլմը քննադատել են նաև թուրք կինոքննադատները:

40 միլիոն բյուջեով «Օսմանյան լեյտենանտը» ցուցադրվել է 250 կինոթատրոնում, և առաջին 3 օրվա ընթացքում ֆիլմը դիտել է 25 հազար 413 մարդ:

«Ֆիլմը ամերիկացի հանդիսատեսից ավելի շատ թուրքերին պետք է գրավեր, սակայն դա էլ չեղավ: «Օսմանյան լեյտենանտը» Թուրքիայում ցուցադրության առաջին 3 օրերին հավաքել է 88 հազար 656 դոլար, իսկ ԱՄՆ-ում՝ 149 հազար 830 դոլար: Կարճ ասած՝ 40 միլիոն դոլարը նետեցին աղբարկղը»:

Թեզելի կարծիքով ֆիլմի անհաջողությունը պայմանավորված է մարքեթինգային և նկարահանման ընթացքում կատարված սխալներով: Սյդ սխալներից մեկն էլ ռեժիսորի՝ Ջոզեֆ Ռուբենի ընտրություններ էր:

Հոլիվուդի նշանավոր դերասաններ Բեն Քինգսլիի, Ջոշ Հարթնեթի, Միխիլ Հյոյսմանի մասնակցությամբ նկարահանված ֆիլմի դեպքերը զարգանում են 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին: Ֆիլմում հիմնական պատմությունը զարգանում է թուրք սպայի, ամերիկացի բժշկի և ամերիկացի բուժքրոջ սիրային եռանկյունու շուրջ, իսկ հետին պլանում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող իրադարձություններն են, որոնք ներկայացնում են թուրքական իշխանությունների պաշտոնական թեզերը:

Այս խորագրի վերջին նյութերը