Աշխարհ

30.05.2017 14:10


Մոսկվայում փոթորկի հետևանքով զոհվածների ընտանիքներին 1-ական մլն ռուբլի փոխհատուցում կտան

Մոսկվայում փոթորկի հետևանքով զոհվածների ընտանիքներին 1-ական մլն ռուբլի փոխհատուցում կտան

Մոսկվայի իշխանությունները քննարկում են մայիսի 29-ին տեղի ունեցած ուժգին փոթորկի հետևանքով զոհվածների ընտանիքներին ֆինանսական փոխհատուցում վճարելու հարցը:

«ria.ru»-ի փոխանցմամբ՝ ընտանիքներից յուրաքանչյուրին կվճարվի 1 մլն ռուբլի:

Հիշեցնենք՝ վերջին տվյալներով՝ զոհվել է 16 մարդ։ Հոսպիտալացվել էր մոտ 150 մարդ, նրանցից 108-ը դեռ բուժհաստատություններում է։

Տարերքն աննախադեպ վնասներ է պատճառել. շրջվել է 6.5 հազ ծառ, վնասվել են 1.9 հազ մեքենա, 180 բազմահարկ շենք, էլեկտրականությունից զրկվել է մոտ 300 բնակավայր։

Փոթորկի հետևանքները վերացնելու համար գործի է դրվել ավելի քան 4500 միավոր տեխնիկա, ներգրավվել է քաղաքային ծառայությունների ավելի քան 35 հազար աշխատակից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը