Աշխարհ

30.05.2017 13:58


83 տարեկանում մահացել է Պանամայի նախկին բռնապետը

83 տարեկանում մահացել է Պանամայի նախկին բռնապետը

83 տարեկանում մահացել է գեներալ Մանուել Նորիեգան։ Նա Պանաման ղեկավարել Է 1983-1989 թթ․։ Ինչպես հայտնում է RT-ն՝ Նորիեգան գլխուղեղի մի քանի վիրահատություններ էր տարել և արհեստական կոմայի մեջ էր:

Նշենք, որ 1989 թ․ նրա իշխանությունը տապալվել է ԱՄՆ-ի ռազմական միջամտության հետևանքով: Նորիեգան 2011թ․ մեղադրվել Է ընդդիմության կողմնակիցների զանգվածային սպանությունների, կոռուպցիայի և իշխանության չարաշահման համար և 20 տարվա ազատազրկման դատապարտվել։

Պանամայի նախկին առաջնորդն ավելի վաղ շուրջ 22 տարի բանտում էր անցկացրել ԱՄՆ-ում և Ֆրանսիայում՝ փողերի լվացման և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը