Աշխարհ

30.05.2017 13:20


«Ռոսսելխոզնադզորը» կանխել է վարակված կարտոֆիլի ներկրումն Ադրբեջանից

«Ռոսսելխոզնադզորը» կանխել է վարակված կարտոֆիլի ներկրումն Ադրբեջանից

ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Մոսկվայի, Մոսկվայի և Տուլայի մարզերի հարցերով վարչությունը կանխել է վարակված կարտոֆիլի ներկրումն Ադրբեջանից։ Այս մասին փոխանցում է «mskagency.ru»-ն:

Գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանից երկու ավտոտրանսպորտային միջոցով ստացված ընդհանուր 39,55 տոննա քաշով կարտոֆիլի զննության ժամանակ հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության համար կարանտինային օբյեկտ՝ կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդ:

Կարանտինային օբյեկտի առկայությունը հաստատել է նաև լաբորատոր փորձաքննությունը: Վարակված կարտոֆիլը ոչնչացվելու է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը