Աշխարհ

30.05.2017 13:15


Ղազախստանում նույնպես փոթորիկ է եղել. կան զոհեր

Ղազախստանում նույնպես փոթորիկ է եղել. կան զոհեր

Ղազախստանի հարավում՝ Ժամբիլի շրջանի Տարազ քաղաքում մոլեգնած փոթորկի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս երեքը՝ հոսպիտալացվել։ Այս մասին հայտնում է «Информбюро»–ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տարերքը ծառեր է տապալել, պոկել տանիքները և էլեկտրահաղորդման գծերը։

Զոհերի թվում 14-ամյա դպրոցական կա։

Օդերևութաբաններն ուժեղ քամի են կանխատեսել նաև այսօրվա՝ մայիսի 30-ի համար: Բնակիչներին կոչ է արվել խուսափել փողոց դուրս գալուց: Քամու ուժգնությունը կհասնի 25 մ/վրկ-ի:

Հիշեցնենք՝ մայիսի 29-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մարզում տեղի ունեցած ուժգին փոթորկի հետևանքով էլ 16 մարդ էր զոհվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը