Աշխարհ

30.05.2017 12:05


Մեյը խոստացել է խիստ ու անզիջում լինել «Բրեքսիթի» բանակցություններում

Մեյը խոստացել է խիստ ու անզիջում լինել «Բրեքսիթի» բանակցություններում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը «Sky News»–ի եթերում հայտարարել է, որ հարկ եղած դեպքում բարդ զրուցակից է լինելու «Բրեքսիթի» հարցով կայանալիք բանակցություններում։

Մեյն ընդգծել է, որ երկիրն այժմ պատմական դժվար փուլում է, քանի որ հնարավորություն ունի իրադրությունը դեպի լավը փոխելու։

«Խոսքը «Բրեքսիթի» ծանր բանակցությունների մասին է։ Եվ դրանցից գլուխ հանելու ու հանուն երկրի ճիշտ գործելու համար հարկավոր է անզիջում կին։ Հենց այդպիսին էլ ես կլինեմ»,–ասել է նա։

Բրիտանացի վարչապետը հավելել է՝ Մեծ Բրիտանիան կարող է լքել ԵՄ–ն առանց գործարք կնքելու։

Հիշեցնենք՝ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություներ են նշանակված հունիսի 8–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը