Աշխարհ

30.05.2017 11:55


Կիմ Չեն Ընը «նոր ու խոշոր նվերներ է խոստացել յանկիներին»

Կիմ Չեն Ընը «նոր ու խոշոր նվերներ է խոստացել յանկիներին»

Հերթական բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ «փորձարկումների մասին նորությունները կստիպեն յանկիներին (ԱՄՆ-ի քաղաքացիների մականունը) անհանգստանալ, իսկ հարավկորեացի հանցավոր խամաճիկներն ավելի կըկճվեն»։

«Life.ru»–ի փոխանցմամբ՝ հյուսիսկորեացի առաջնորդի խոսքերը մեջբերել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։

Բացի այդ, Ընը հույս է հայտնել, որ հետագայում «յանկիներն ավելի խոշոր նվերներ կստանան»՝ ի պատասխան իրենց ռազմական սադրանքների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը