Աշխարհ

30.05.2017 11:45


Դիարբեքիրի 43 գյուղում պարետային ժամ է հայտարավել

Դիարբեքիրի 43 գյուղում պարետային ժամ է հայտարավել

Մայիսի 30-ին առավոտյան Թուրքիայի ներկայիս տարածքի Դիարբեքիր նահանգի Լիջե, Դիջլե, Հանի և Քոջաքյոյ շրջանների 43 գյուղում հայտարարվել է պարետային ժամ: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Doğan»–ին հղումով։

Նշվում է, որ Թուրքիայի անվտանգության ուժերը վերոնշյալ վայրերում նախապատրաստվում են գործողություն իրականացնել «Քրդստանի բանվորական կուսակցության» զինյալների և նրանց հենակետերի ուղղությամբ:

Դիարբեքիրի նահանգապետարանի հայտարարության մեջ ասվում է, որ օպերացիայի ժամանակ նախատեսվում է ոչնչացնել PKK-ի զինանոցները, թաքստոցները: Բացի դրանից, նպատակ է դրվելու վնասազերծել PKK-ի բարձրաստիճան ղեկավարներին:

Նշվում է նաև, որ պարետային ժամը հայտարարվել է տեղի բնակչության անվտանգության նկատառումներից ելնելով: Այն կտևի այնքան ժամանակ, մինչև համապատասխան մարմինները հավելյալ նոր ծանուցում կանեն:

Այս խորագրի վերջին նյութերը