Աշխարհ

30.05.2017 10:05


Մոսկվայում փոթորկի զոհերի թիվը շարունակում է աճել (լրացված)

Մոսկվայում փոթորկի զոհերի թիվը շարունակում է աճել (լրացված)

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախօրին մոլեգնած փոթորկի պատճառով, վերջին տվյալներով, 13 մարդ է զոհվել։ Տուժածների թիվը հասնում է 150–ի։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը TASS–ի հետ զրույցում հայտարարել է, որ փոթորիկն աննախադեպ վնասներ է պատճառել. շրջվել է 6.5 հազ ծառ, վնասվել է 1.9 հազ մեքենա, 180 բազմահարկ շենք, էլեկտրականությունից զրկվել է մոտ 300 բնակավայր։

Փոթորկի հետևանքները վերացնելու համար գործի է դրվել ավելի քան 4500 միավոր տեխնիկա, ներգրավվել է քաղաքային ծառայությունների ավելի քան 35 հազար աշխատակից։

Նախօրեին երեկոյան օդերևութաբանները մայրաքաղաքում եղանակային վտանգավորության մակարդակը «նարնջագույն» էին սահմանել, ինչը նշանակում է տարերային աղետի կրկնման հնարավորություն։

***

Մոսկովյան շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյևը հայտարարել է, որ զոհերի թիվը հասել է 16–ի։ Զոհերի թվում մեկ երեխա կա, ևս 35 մարդ հոսպիտալացվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը