Կարծիք

30.05.2017 08:11


«Ա»-յագրությունն ու «ա»-յախոսությունը երկրում հաղթանակել է (լուսանկար)

«Ա»-յագրությունն ու «ա»-յախոսությունը երկրում հաղթանակել է (լուսանկար)

2000-ականների կեսերին Լեզվի պետական տեսչության պետի հետ թափառում էինք մայրաքաղաքի փողոցներում, մտնում էինք բարեր, ռեստորաններ, տարբեր «օբյեկտներ» ու փորձում էինք դրանց սեփականատերերին ու աշխատակիցներին բացատրել, որ իրենց «օբյեկտների» ճակատներին անգլերենով գրված անունները փոխեն կամ կողքին նաև հայերենով գրեն այդ անունները...
Այդ մարդիկ մեզ նայում էին որպես այլմոլորակայինների: Նմաններին բան հասկացնելը անհնար էր: Չտես են, էլի...
Բա ո՞նց, պետք է իրենց «օբյեկտների» ճակատները անգլերենով զարդարեն:
Այդ տեսչությունը լծակներ չուներ ու այնքան քամահրական վերաբերմունք դրսևորեցին, այնքան «հաշմանդամի» կարգավիճակում պահեցին, որ այսօր արդեն իշխանություններին Լեզվի պետական տեսչությունը պետք չէ...Լուծարում են...
Պետական այրեր կոչվածներն ինչ գիտեն մայրենի լեզուն և դրա պաշտպանությունն ի՞նչ է. օրենսդիրում էլ, գործադիրում էլ, Բաղրամյան 26-ում էլ տարիներով վայ-հայերենով, անգամ՝ ժարգոնով են խոսում:
Իսահակյանի խոսքն էլ չգիտեն՝ «Մեր լեզուն մեր հայրենիքն է»:
Ուրեմն՝ ի՞նչ է մնում անել: Լուծարե՛լ, փակե՛լ, ոչնչացնել Լեզվի պետական տեսչությունը:
«Ա»-յագրությունն ու «ա»-յախոսությունը երկրում հաղթանակել է, բա իրենց պե՞տք է նման տեսչություն...
Ինչ ասեմ...Ցավալի է, բայց այդ տեսչությունից վայթե էս իմ պատվոգիրը մնա...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը