Աշխարհ

29.05.2017 17:40


Սիրիական զորքերը վերադարձրել են հսկողությունը Դամասկոս-Փալմիրա հիմնական ճանապարհի նկատմամբ

Սիրիական զորքերը վերադարձրել են հսկողությունը Դամասկոս-Փալմիրա հիմնական ճանապարհի նկատմամբ

Սիրիայի կառավարական զորքերը, դաշնակցային ուժերի աջակցությամբ, վերադարձրել են հսկողությունը Դամասկոս-Պալմիրա հիմնական ճանապարհի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ իրազեկ աղբյուրի հղումով:

«ԻՊ ահաբեկիչները նահանջել են Սուխնեի ուղղությամբ: Դամասկոս-Փալմիրա ճանապարհը բանակի և դաշնակցային ուժերի հսկողության տակ է»,- փոխանցել է գործակալության զրուցակիցը:

Հարձակումը շարունակվում է Փալմիրա քաղաքից արևմուտք: Իսլամականների դեմ մարտեր են ընթանում Արաք քաղաքից 3 կմ հեռավորության վրա՝ Փալմիրա-Դեյր էզ Զոր ճանապարհին: Մեծ կորուստներ են կրելով՝ գրոհայինները նահանջում են իրենց գլխավոր հենակետի՝ Սուխնե քաղաքի ուղղութամբ:

Նշվում է, որ Հոմսի արևելքում կառավարական զորքերը ԻՊ-ից արդեն ավելի քան հազար քմ տարածք են ազատագրել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը