Աշխարհ

29.05.2017 16:50


Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Գերմանիան որոշում կկայացնի Ինջիրլիքի հարցով

Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Գերմանիան որոշում կկայացնի Ինջիրլիքի հարցով

Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Գերմանիան որոշում կկայացնի Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայում ծառայություն իրականացնող գերմանացի զինվորների հեռանալու հարցով։ Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Sputniknews»–ին հղումով։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության մի պաշտոնյա, որը չի հրապարակել իր անունը, մասնավորապես, ասել է. «Թուրքական կողմի հետ Ինջիրլիքի հարցում բանակցությունները շարունակում ենք, փորձելու ենք մինչև հունիսի կեսերը հասնել որևէ լուծման»:

Աղբյուրը հիշեցնում է՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները թույլ չտվեցին Գերմանիայի պատգամավորներին հանդիպել Ինջիրլիքի գերմանացի զինվորների հետ, օրակարգ եկավ ռազմաբազայից նրանց դուրսբերման հարցը:

Գերմանացի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ կանցլեր Անգելա Մերկելը, հայտարարեց, որ գերմանացի զինվորների համար այլընտրանքային տարբերակ կարող է հանդիսանալ Հորդանանի ռազմաբազան:

Այս խորագրի վերջին նյութերը