Տարեց ավստրալացին թեթև վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ ջրից հենց իր նավակի մեջ 3 մ երկարությամբ շնաձուկ է թռել։ Այս մասին հայտնում է «Agence France-Presse»-ը։
73-ամյաԹերրի Սելվուդը ձկնորսությամբ է զբաղվելիս եղել։ Հանկարծ նավակի մեջ է հայտնվել մի մեծ սպիտակ շնաձուկ և պոչով հարվածել ձկնորսին, տապալել ներքև և վնասել ձեռքը։
Նավակի երկարությունն ընդամենը 4,5 մետր է եղել, և 3–մետրանոց շնաձուկը զբաղեցրել է դրա գրեթե ամբողջ տարածքը։ Տարեց ձկնորսին հաջողվել է հասնել ռադիոընդունիչի մոտ և օգնություն կանչել։
Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։ Փրկարարները նաև վերադարձել են շնաձկան հետևից, բայց նա արդեն սատկած է եղել։
Սելվուդի խոսքով՝ 60 տարվա ձկնորսության ընթացքում իր հետ երբեք նմանօրինակ դեպք տեղի չէր ունեցել։
3–մետրանոց շնաձուկը թռել է ձկնորսի նավակի մեջ
Տարեց ավստրալացին թեթև վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ ջրից հենց իր նավակի մեջ 3 մ երկարությամբ շնաձուկ է թռել։ Այս մասին հայտնում է «Agence France-Presse»-ը։
73-ամյա Թերրի Սելվուդը ձկնորսությամբ է զբաղվելիս եղել։ Հանկարծ նավակի մեջ է հայտնվել մի մեծ սպիտակ շնաձուկ և պոչով հարվածել ձկնորսին, տապալել ներքև և վնասել ձեռքը։

7or.am