Մայիսի 25-ի առավոտյան Բուրյաթիայում երկու տղամարդու մարմիններ են հայտնաբերվել՝ գլխի և վերջույթների հրազենային վնասվածքներով: Պարզվել է, որ զոհվածները 34 և 28 տարեկան էին՝ Հայաստանի քաղաքացիներ:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, Բուրյաթիայի իրավապահ մարմինների տվյալներով՝ տղամարդիկ ժամանել էին Իրկուտսկի շրջանից, և անասուններ գնելու ցանկության մասին հայտարարություն էին տարածել: Արձագանքել էր Բուրյաթիայի մի բնակիչ՝ առաջարկելով իր մոտ գալ և մատչելի գներով ձեռք բերել կենդանիներին:
Հաջորդ օրը տղամարդկանցից մեկը զանգահարել է եղբորն ու հայտնել, որ իրենց սպանում են, այնուհետև լսվել են կրակոցի և աղմուկի ձայներ:
Նշվում է նաև, որ սպանվածներից մեկը երկու երեխայի հայր էր, մյուսը՝ երեք:
Հայ տղամարդիկ են սպանվել Բուրյաթիայում

7or.am