Չեռնոգորիան Ռուսաստանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու համար
Չեռնոգորիայի ԱԳՆ ղեկավար Սերջան Դարմանովիչը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, խառնվել է երկրի ներքին գործերին։ Այս մասին հայտնում է RTCG–ը։
«Ռուսաստանը բացահայտ կերպով խառնվել է մեր ներքին քաղաքական հարցերին, ինչին, մենք, իհարկե, հավանություն չենք տվել... Մենք զարմացած էինք՝ որքան խորն է եղել այդ միջամտությունը, և, իհարկե, մենք պաշտպանվել ենք»,–հայտնել է նախարարը՝ հավելելով, որ վերջին 2–3 տարում Ռուսաստանը դեմ է հանդես եկել ՆԱՏՕ–ի ընդլայնմանը, որին պատրաստվում էր անդամակցել Չեռնոգորիան։
Դարմանովիչն ընդգծել է՝ ՆԱՏՕ–ում Չեռնոգորիայի անդամակցությունն ուղղված չէ որևէ երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ։

7or.am