Աշխարհ

29.05.2017 13:45


ՆԱՏՕ-ի գարնանային նստաշրջանում քննարկվել է նաև Թուրքիայի գործունեությունը

ՆԱՏՕ-ի գարնանային նստաշրջանում քննարկվել է նաև Թուրքիայի գործունեությունը

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում քննարկվել է փախստականների հիմնախնդրի և «Իսլամական պետության» դեմ պայքարում Թուրքիայի կողմից ծավալվող գործունեությունը: Թուրքական «gazetevatan.com» լրատվակայքի համաձայն՝ այս մասին տեղեկացրել է ՆԱՏՕ ԽՎ թուրքական պատվիրակության նախագահ Օսման Աշքըն Բաքը. փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Խոսքն ընդհանրապես Թուրքիայի տարածքով Եվրոպա տեղափոխվել փորձող տարբեր ազգերի գաղթականների և, մասնավորապես, սիրիացի փախստականների մասին է:

Բաքը նշել է, որ քննարկվել է Ռաքքայի գործողության շրջանակներում ԱՄՆ-ի և քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր» խմբավորման հնարավոր համագործակցության հարցը: Թուրքական պատվիրակության նախագահը ՆԱՏՕ-ում հայտնել է, որ Թուրքիան այդ գործողությանը ոչ մի դեպքում չի մասնակցի:

Բաքը հավելել է, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցիչների թիվն ավելացել է՝ նախկին 12-ի փոխարեն հասնելով 18-ի, ինչպես Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի դեպքում է:

Մայիսի 26-ին Թիֆլիսում մեկնարկած ՆԱՏՕ-ի գարնանային նստաշրջանը կավարտվի այսօր՝ մայիսի 29-ին:

Այս խորագրի վերջին նյութերը