Աշխարհ

29.05.2017 11:16


Հայտնի է Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմը (լուսանկարներ, տեսանյութ)

Հայտնի է Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմը (լուսանկարներ, տեսանյութ)

Կաննի հեղինակավոր կինոփառատոնի հաղթող է ճանաչվել շվեդ ռեժիսոր Ռուբեն Էսթլունդի «Քառակուսի» (The Square) ֆիլմը։ Այն Ոսկե արմավենու ճյուղին հավակնող 19 կինոնկարներից մեկն էր։

Հիշեցնենք՝ ժյուրին, որի կազմում էին նաև Ուիլլ Սմիթը և Ջեսիկա Չեսթեյնը, այս տարի գլխավորում է Պեդրո Ալմոդովարը։

Մյուս անվանակարգերում հաղթել են՝

Լավագույն ռեժիսոր՝ Սոֆյա Կոպպոլա, «Ճակատագրական գայթակղություն», (Beguiled),

Լավագույն դերասանուհի՝ Դայան Կրյուգեր, «Անհայտությունից» (In the Fade),

Դայան Կրյուգեր եւ Ֆաթիհ Աքին

Լավագույն դերասան՝ Խոակին Ֆենիքս, «Դու այստեղ երբեք չես եղել», (You Were Never Really Here)

Խոակին Ֆենիքս

Ժյուրիի մրցանակ՝ Անդրեյ Զվյագինցև, «Ոչ սեր» (Loveless)

Անդրեյ Զվյագինցև

Ժյուրիի հատուկ մրցանակ՝ Նիկոլ Քիդման։

«Գրան Պրիին» արժանացել է Ռոբեն Կոմպայնոն («Րոպեում 120 հարված»), «Լավագույն սցենար» մրցանակը ստացել են «Սրբազան եղջերուի սպանությունը» ֆիլմի համար Յորգոս Լանտիմոսը և «Դու երբեք այստեղ չես եղել» ֆիլմի համար՝ Լինն Ռեմսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը