Աշխարհ

29.05.2017 10:50


Մեսսին 4–րդ անգամ ոսկե «Ոսկե մարզակոշիկի» է արժանացել

Մեսսին 4–րդ անգամ ոսկե «Ոսկե մարզակոշիկի» է արժանացել

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չորրորդ անգամ արժանացել է «Ոսկե մարզակոշիկի»։ Իսպանիայի ավարտված առաջնությունում արգենտինացին 37 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը՝ հավաքելով 74 միավոր։

Այդ մրցանակի համար Մեսսիի հետ պայքարում էին լիսաբոնյան «Սպորտինգի» հարձակվող Բաս Դոստը (34 գոլով 2–րդ տեղում է) և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որը 31 գոլով 3–րդ տեղում է։

Նշենք, որ «Ոսկե մարզակոշիկը» շնորհվում է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը