Կարծիք

29.05.2017 09:42


Բավական ժամանակ պահանջվեց նման «պետականակերտ» գիտակցության խորքերը մտնելու համար

Բավական ժամանակ պահանջվեց նման «պետականակերտ» գիտակցության խորքերը մտնելու համար

Էվրիկա: Ուրեմն այսօր հասկացա, թե ինչու է տուրիզմը տնտեսության գերակա ճյուղ հայտարարած պետության կողմից լիովին անտեսված դեպի Հայաստանի տուրիստական այցելավայրերից Ամբերդ տանող ճանապարհներից մեկը՝ Քարադարանից Ամբերդ հատվածը: Այդ ճանապարհը ընդհանուր առմամբ լավ վիճակում է՝ տեղ-տեղ խորը փոսերով, որոնք անանցանելի կամ դժվարանցանելի են դարձնում այդ երթուղին զբոսաշրջային ավտոբուսների և մինիբասերի համար: Այդ փոսերը լցնել և կարկատելը մեծ ծախս չէ, բայց .... դեպի Ամբերդ տանող մեկ այլ ճանապարհ անցնում է նույն անունը կրող հյուրանոցի մոտից, և դատելով դրա կատեգորիայից՝ այդ հյուրանոցի սեփականատերերի և իշխող «էլիտայի» միջև կապը ակնհայտ է: Եվ իրենք մտածել են՝ «արի Ամբերդ տանող էն մյուս ճամփեն անտերուդուս թողենք, որ Ամբերդ գնալուց գան մեր հյուրանոցի մոտով անցնեմ, ռեկլամա, բանա, կարողա կպնի»:

Ասեմ, որ այս «էվրիկան» ինձ այդքան հեշտ չտրվեց, և բավական ժամանակ պահանջվեց նման «պետականակերտ» գիտակցության խորքերը մտնելու համար: Ամեն դեպքում, Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը