Հնարավո՞ր էր նման նախաձեռնություն առանց Հայաստանի իշխանության համաձայնության
Վահան Մարտիրոսյանի վիդեոհայտարարության մեջ մի կարևոր հատված կա, որը պետք է քննարկման առարկա դառնա: Մարտիրոսյանն ասում է (վստահ եմ, որ ճիշտ է ասում), որ Հայ-Ադրբեջանական խաղաղության պլատֆորմն ունեցել է հեղինակավոր միջազգային հովանավորներ, որոնց անունները չի նշում: Նման կարգի միջազգային հանդիպումների իմ անձնական փորձից ելնելով կարծում եմ, որ այդ պլատֆորմն ունեցել է նաև Մինսկի խմբի աջակցությունը, որն առաջին անգամ չէ, որ նման նախաձեռնություններով է հանդես գալիս: Անկախ ամեն ինչից, ակնհայտորեն, դա եղել է միջազգային նախաձեռնություն և այժմ էլ Մարտիրոսյանի անվտանգությունն նրանք են ապահովում: Արդյոք հնարավո՞ր էր նման նախաձեռնություն առանց Հայաստանի իշխանության համաձայնության և անգամ օժանդակության: Կարծում եմ որ ոչ, որովհետև այդ դեպքում ոչ մի լուրջ միջազգային կառույց դրան չէր աջակցի, առավել ևս Մինսկի խումբը: Այստեղից առաջանում են մի շարք հարցեր. -ինչո՞ւ էր այդ պլատֆորմը, որը միջազգային լուրջ հովանավորություն ունի, գործում Բաքվում, այսինքն խախտվել էր պարիտետը և նախաձեռնությունն ամբողջովին տրվել էր Ադրբեջանին, ի տարբերություն նախորդ փորձերի, -ինչո՞ւ էին Հայաստանի համապատասխան մարմինները, իշխանական լրատվամիջոցները այդքան զուսպ այդ նախաձեռնության և պարիտետի խախտման հանդեպ, -ի՞նչ հարց էին ցանկանում լուծել Հայաստանի քաղաքական պատասխանատուներն այդ պլատֆորմի միջոցով, -ի՞նչ պայմանավորվածություն է խախտվել կամ իրավիճակ է փոխվել, որի պատճառով Մարտիրոսյանը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ, որն ուղղելու է այդ «հեղինակավոր» միջազգային կառույցներին: --- Նաև պետք է ենթադրել, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ պարզ չէ, թե Երևանի համաձայնությամբ, թե ոչ, այն պետք է լիներ հասարակական նախաձեռնություն, սակայն հետո վերածվել է ընդամենը Բաքվի հատուկ ծառայությունների միջոցառման, ինչի համար Մարտիրոսյանը խոստացել է բողոքել «միջազգային հանրությանը»:
Հնարավո՞ր էր նման նախաձեռնություն առանց Հայաստանի իշխանության համաձայնության
Վահան Մարտիրոսյանի վիդեոհայտարարության մեջ մի կարևոր հատված կա, որը պետք է քննարկման առարկա դառնա:
Մարտիրոսյանն ասում է (վստահ եմ, որ ճիշտ է ասում), որ Հայ-Ադրբեջանական խաղաղության պլատֆորմն ունեցել է հեղինակավոր միջազգային հովանավորներ, որոնց անունները չի նշում:
Նման կարգի միջազգային հանդիպումների իմ անձնական փորձից ելնելով կարծում եմ, որ այդ պլատֆորմն ունեցել է նաև Մինսկի խմբի աջակցությունը, որն առաջին անգամ չէ, որ նման նախաձեռնություններով է հանդես գալիս:
Անկախ ամեն ինչից, ակնհայտորեն, դա եղել է միջազգային նախաձեռնություն և այժմ էլ Մարտիրոսյանի անվտանգությունն նրանք են ապահովում:
Արդյոք հնարավո՞ր էր նման նախաձեռնություն առանց Հայաստանի իշխանության համաձայնության և անգամ օժանդակության:
Կարծում եմ որ ոչ, որովհետև այդ դեպքում ոչ մի լուրջ միջազգային կառույց դրան չէր աջակցի, առավել ևս Մինսկի խումբը:
Այստեղից առաջանում են մի շարք հարցեր.
-ինչո՞ւ էր այդ պլատֆորմը, որը միջազգային լուրջ հովանավորություն ունի, գործում Բաքվում, այսինքն խախտվել էր պարիտետը և նախաձեռնությունն ամբողջովին տրվել էր Ադրբեջանին, ի տարբերություն նախորդ փորձերի,
-ինչո՞ւ էին Հայաստանի համապատասխան մարմինները, իշխանական լրատվամիջոցները այդքան զուսպ այդ նախաձեռնության և պարիտետի խախտման հանդեպ,
-ի՞նչ հարց էին ցանկանում լուծել Հայաստանի քաղաքական պատասխանատուներն այդ պլատֆորմի միջոցով,
-ի՞նչ պայմանավորվածություն է խախտվել կամ իրավիճակ է փոխվել, որի պատճառով Մարտիրոսյանը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ, որն ուղղելու է այդ «հեղինակավոր» միջազգային կառույցներին:
---
Նաև պետք է ենթադրել, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ պարզ չէ, թե Երևանի համաձայնությամբ, թե ոչ, այն պետք է լիներ հասարակական նախաձեռնություն, սակայն հետո վերածվել է ընդամենը Բաքվի հատուկ ծառայությունների միջոցառման, ինչի համար Մարտիրոսյանը խոստացել է բողոքել «միջազգային հանրությանը»:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից