Եթե մեդալի արժանի այսքան մարդ ունենք, տեսնես՝ ինչի՞ է Հայաստանի վիճակն այսպես
Ես էս մեդալներ ստանալու և դոշին խփելու կայֆը ըտենց էլ չհասկացա: Կյանքումս երկու անգամ եմ մեդալ ստացել, երկուսն էլ՝ ինքնահռչակ և Հայաստանի կողմից չճանաչված պետության կողմից: Առաջին մեդալը տվել են առանց ինչ-որ արարողության, ուղղակի ուղարկել են, երկրորդի դեպքում արարողություն կար, բայց ես չգնացի, որովհետև արշավի էի, ու քրոջս տղան մասնակցեց արարողությանը ու իմ փոխարեն վերցրեց: Ու տարեկան Հայաստանում մեդալների պատվերների վրա 160 000 դոլար է ծախսվում: Եթե մեդալի արժանի այսքան մարդ ունենք, տեսնես՝ ինչի՞ է Հայաստանի վիճակն այսպես: Բա պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան ավելի վատ կլիներ, եթե այդքան մեդալ չպատվիրվեր: Ասենք, Շարմազանովին եթե «Գ. Նժդեհի» կամ «Զորավար Անդրանիկի» մեդալ չտային, ինքը կնեղանար ու Նժդեհին չէր ցիտի, ու մենք ազգովի կտուժեինք:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից